ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ Նիկոլ Փաշինյանն իրեն, Արարատ Միրզոյանին և Արմեն Գրիգորյանին դրեց զավեշտալի վիճակում.քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվում էր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարության տարիներին գրեթե ամեն ինչ տեսած (բացառությամբ դասական քաղաքացիական պատերազմի) մեր հասարակությունը սպառել է ինչ-որ բանից զարմանալու և հիասթափվելու իր կարողությունը։ Բայց Փաշինյանի կադրային վերջին նշանակումները, երբ Արմեն Գրիգորյանը, ԱԽՔ-ի պաշտոնից մոտ մեկ ամիս առաջ ազատված, որպես առաջին տեղակալ գնաց ԱԳՆ, այնտեղ այս ընթացքում կատարեց նախարարի պարտականությունները (ի դեպ, զբաղեցնում էր նաև նախարարի աշխատասենյակը) ու վերադարձավ ԱԽՔ, իսկ Արարատ Միրզոյանն էլ գնաց նրան փոխարինելու, հակառակն են ապացուցում։

Ընդ որում, ակտիվ ընդդիմադիրների մի մասն ապշած է Արարատ Միրզոյանի, իսկ մյուս հատվածը՝ Արմեն Գրիգորյանի հետնշանակումից։ «Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԳՆ փոխնախարարի պաշտոնից և կրկին նշանակվել անվտանգության խորհրդի քարտուղար: Արմեն, գետինը մտնեիր, ավելի լավ կլիներ: Ամոթ, աբուռ, թասիբ... ասենք` ում եմ ինչ ասում»,-գրել է Արսեն Բաբայանը, իսկ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նորանշանակ արտգործնախարարի ԱԱԾ անցյալին` գրելով․

«Հետպատերազմյան շրջանում, երբ բանակցային գործընթացը լարված ու բարդ ա լինելու հայկական կողմի համար, երբ ամեն սանտիմետրի համար կոկորդ պիտի կրծենք, արտգործնախարար ա նշանակվում մարդ, ում մի հատ ԱԱԾ-ն ա կարեցել կոտրի հոգեբանորեն, մի հատ էլ` սեփական քաղաքացիները` ֆիզիկապես, կապիտուլյացիայից հետո։ Գուշակեք, ինչ ա անելու ադրբեջանական կողմը»։

Այնուամենայնիվ, ինչու՞ Նիկոլ Փաշինյանն իրեն, Արարատ Միրզոյանին և Արմեն Գրիգորյանին դրեց զավեշտալի վիճակում, ևայդ նշանակումներն ինչ ուղերձ էին հասարակությանը, Ռուսաստանին, աշխարհաքաղաքական կենտրոններին։

Այս հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

-Պարոն Բադալյան, Ըստ Ձեզ, ինչու՞ ստացվեց այս ԱԽՔ-ԱԳՆ փոխատեղումների զավեշտալի պատկերը։

-Դա ցույց է տալիս, առաջին, այն, որ ոչ մի պրոֆեսիոնալ դիվանագետ չի ցանկանում աշխատել գործող վարչապետի հետ։ Անգամ նախկինում՝ 18 թվականից և նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո եթե գտնվեցին քիչ թե շատ փորձառու մի քանի դիվանագետներ, ապա հիմա Արարատ Միրզոյանի` այդ պաշտոնում նշանակումը ցույց է տալիս, որ պրոֆեսիոնալ դիվանագետները, նախ, իր հետ չեն ուզում աշխատել, և, երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն ունի խնդիր՝ որոշ ոլորտներում նշանակելու իր համար խիստ վստահելի մարդկանց։ Արարատ Միրզոյանն իր համար վստահելի է` նշանակում է, ԱՄՆ-ում դեսպանն իր համար վստահելի է` նշանակում է։ Հաշվի չառնելով, որ տվյալ գործիչն ընդհանրապես կապ չունի արտաքին քաղաքականության ոլորտի և դիվանագիտական գործունեության հետ։ Հիմա խնդիրն այն է, որ, ըստ որոշ լուրերի, պետք է լիներ այլ անձնավորություն՝ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանը, որն այդ պատճառով էլ նշանակվել էր 1-ին տեղակալ, որ հետո պետք է դառնար նախարար։ Սա, ամենայն հավանականությամբ, որոշ երկրների կողմից որոշակի դժկամության պատճառով տեղի չունեցավ։ Կամ, այդ պաշտոնում նրան դնելու դեպքում, հնարավոր է կապիտալիզացիայի ակնկալիքներն ի դերև են ելել։

Բոլորս գիտենք, որ տվյալ անձը խիստ արևմտամետ է, ուստիև՝ կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգներն այդքան էլ մեծ նյութական աջակցության խոստում չի տվել։ Էլ չենք խոսում, թե տվյալ գործչի նշանակման դեպքում ինչ դժգոհություններ կարող էին լինել ռազմավարական գործչի կողմից։ Այդ իսկ պատճառով նա վերադարձվեց իր նախկին պաշտոնին։ Սա նաև ցույց է տալիս, որ իր թիմում վարչապետը չունի պրոֆեսիոնալ կադրեր և իր ձեռքի տակ եղած այս կամ այն կադրին տիկնիկների նման տեղափոխում է այս կամ այն կողմ, որովհետև ուրիշները չունի և, ճիշտն ասած, ցանկություն էլ չունի ունենալու։

-Լավ, իսկ ի՞նչ ուղերձ է հասարակությանը` ՀՀ արտգործնախարար նշանակել մարդու, որը մեղաղրվել է ԱԱԾ, նաև՝ «Օմեգա» անունով թուրքական գործակալ լինելու մեջ։ Նաև միջազգային հանրության։

-Այն է, որ վարչապետը հաշվի չի առնում տվյալ մարդու բարոյաքաղաքական կերպարը, այլ հաշվի է առնում նվիրվածությունը։ Նվիրված է իրեն` ստանում է, նվիրված չէ`  չի ստանում։ Չմոռանանք, որ Արարատ Միրզոյանն այն գործիչն է, որն իր հետ հավասար Գյումրիից քայլեց Երևան (նաև ԱԺ-ում պայթեցրեց հեղափոխության «դիմշաշկան») և այդ խմբի մեջ հաստատ երրորդ-չորրորդը չէր, հաստատ երկրորդ գործիչն էր։ Եվ այդ իսկ պատճառով կողմնակիցները չեն կարող մնալ առանց պաշտոնի։ Մեկ էլ տեսար` գնացին, ընդդիմադիր դարձան ու շատ բաներ կարող են խոսել։ Այսինքն՝ մեկ առանձին հարց էլ է լուծվում․ որ թիմի ներսում չառաջանան առանձին խմբեր, որոնք կարող են իր դեմ ինֆորմացիաներ շրջանառել։ Այսինքն՝ նա իր անձնական շահերից ելնելով է պետական պաշտոններում նշանակում։ Մի բան, որն ինքը քննադատում էր, երբ ընդդիմադիր էր։

-Իսկ ռուսական կողմն ինչպե՞ս է այս փաստին արձագանքում։

-Նորմալ, Ռուսաստանի համար խնդիր չէ, որ նա ԱԱԾ գործակալ է եղել: Դե, հետո նա ինչ-որ մի վառ անհատականություն չէ, շարքային․․․ ինչ վերաբերում է «Օմեգա» և այլն, ապա թուրքականն  ապացուցված չէ, ապացուցված է ԱԱԾ գործակալ լինելը, որովհետև որևէ փաստաթուղթ, որպես այդպիսին, չկա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular