ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետները պատմել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծին Հայաստանի մասնակցության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առանցքային և տարանցիկ հանգույց, եթե ներառվի «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային նախագծում, որի համար ակտիվորեն հանդես են գալիս Հնդկաստանն ու Իրանը:

Ըստ քաղաքագիտության թեկնածու, չինագետ Մհեր Սահակյանի՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային նախագծում չի կարելի թերագնահատել Բաքվի կարևոր դերը: Նրա խոսքերով քանի դեռ հանրապետությունը չի կառուցել «Հյուսիս-Հարավ» մայրուղու սեփական հատվածը, ավելորդ է խոսել միջազգային տրանսպորտային միջանցքին Հայաստանի միանալու մասին:

«Վերջերս Հնդկաստանը հաճախ է նման ազդակներ ուղարկում Հայաստանին, և մինչ մեր «Հյուսիս-Հարավ»-ը կառուցված չէ, անիմաստ է որևէ բանի մասին խոսել, ուղղակի կարելի է պարզապես վերլուծել և կանխատեսումներ անել», - ասել է նա:

Սահակյանը նշել է, որ Հայաստանը ունակ է դառնալ տրանսպորտային հանգույց տարածաշրջանում, նվազեցնել սեփական բեռնափոխադրումների արժեքը ինչպես Չաբահար նավահանգստից, այնպես էլ Իրանի այլ վայրերից, ինչպես նաև ճանապարհ կառուցելու դեպքում զգալիորեն զարգացնել զբոսաշրջությունն ու տնտեսությունը:

Ստեղծելով մի երթուղի, որը կարող է օգտագործվել Իրանի և Վրաստանի, ինչպես նաև Հնդկաստանի կողմից ապրանքների փոխադրման համար, Հայաստանն, ըստ էության, կմիանա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային մայրուղուն ոչ միայն խոսքով և ցանկությամբ: Բացի այդ, ճանապարհը հնարավորություն կտա Սյունիքից Լոռի կամ Շիրակ հասնել շատ ավելի արագ, ինչը կարագացնի ներքին զբոսաշրջության զարգացումը և դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա:

«Ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, այն թույլ կտա Հայաստանին իր դերը կատարել միջազգային ասպարեզում, - ասել է փորձագետը,- բացի դա Իրանը Հայաստանի միջոցով կկարողանա դիվերսիֆիկացնել մատակարարումները Ռուսաստան»:

Նրա խոսքերով, Հայաստանը Հնդկաստանի համար բարեկամ երկիր է, և ունի լավ հարաբերություններ և համընկնող շահեր: Այդ իսկ պատճառով էլ Հնդկաստանը ամեն կերպ ձգտում է Հայաստանին ներգրավել միջանցքի նախագծում:

«Ապավեն» բեռնափոխադրողի տնօրեն Գագիկ Աղաջանյանի խոսքով, Հնդկաստանի առաջարկի մեջ կա հոգեբանական գործոն:

«Այստեղ տրամաբանությունն այն է, որ «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է»: Մենք գիտենք, թե ինչ է Պակիստանը Հնդկաստանի և Ադրբեջանի համար: Կարևոր է նաև աշխարհագրական դիրքը, Հայաստանը սահմանակից է Հնդկաստանին հավատարիմ երկրի՝ Իրանի հետ», - ասել է նա:

Աղաջանյանը նշել է, որ այս ամենը ստեղծում է մի այնպիսի իրավիճակ, երբ խրախուսում է կողմերին հավատարիմ և բարեկամ երկրների տարածքներով դեպի հյուսիս ճանապարհներ փնտրելը:

Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականի մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանն ասել էր, որ իր երկիրը պատրաստվում է Հայաստանը ներառել ստեղծվող «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային նախագծում: Այս թեմայով նման հայտարարություն էլ այս տարվա օգոստոսին արել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular