ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ դիվանագետները չեն ցանկացել ղեկավարել Հայաստանի արտգործնախարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ Արարատ Միրզոյանը Հայաստանի համար ծանր պահին դարձել է արտգործնախարար: Ինչպես նախկինում ենթադրվում էր, ոչ մի դիվանագետ մտադիր չի եղել գլխավորել Հայաստանի ԱԳՆ-ն: Վերջին վեց ամսվա ընթացքում երկու արտգործնախարարներ հրաժարականներ են տվել: Վերջինի` Արա Այվազյանի օրինակին հետևել են նաև բոլոր փոխնախարարները: Այդ մասին iarex.ru լրատվական գործակալությանը ասել է քաղաքագետ Սիմոն Կարախանյանը:

Ենթադրվում էր, որ Ա.Այվազյանը դեմ էր Հայաստանի կողմից Ադրբեջանին ռազմագերիների վերադարձի դիմաց ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը, ուստի նա հրաժարական է տվել: Ինչպես նշել է փորձագետը, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն էր արտգործնախարարի պաշտոնակատար: Մի քանի շաբաթ առաջ հենց նա էր համարվում նախարարի պաշտոնի հիմնական թեկնածուն: Սակայն, Հայաստանի նախագահի հրամանագրով, խորհրդարանի նախկին նախագահ Արարատ Միրզոյանն է օգոստոսի 19-ին նշանակվել արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Պատմական գիտությունների այդ քառասուներկուամյա թեկնածուն հունիսի 20-ի ընտրություններից հետո լքել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Նրա փոխարեն ընտրվել է Ալեն Սիմոնյանը, ով մինչև արտահերթ ընտրությունները Ազգային ժողովի փոխնախագահն էր: Արարատ Միրզոյանը Հայաստանի համար դժվարին պահին է ղեկավարելու ԱԳՆ-ն: Երկրին սպասվում է երկարաժամկետ լուրջ աշխատանք Ադրբեջանի հետ սահմանազատման ուղղությամբ, ասել է Կարախանյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular