ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անպատժելիությունը ծնում է ավելի ծանր հանցագործություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանում նկատվում է մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքեր։ Օրինակ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակեցին, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ «Ֆիզգորոդոկ» անունով Գիտավան թաղամասում նախորդ օրերին քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը բռնություններ կիրառեց։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Խոսելով Հայաստանում առկա խնդիրների մասին՝ իրավապաշտպանը ասել է․ «Այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, ինչպես, օրինակ, լրագրողների տեղաշարժն ԱԺ-ում սահմանափակելը, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ «Ֆիզգորոդոկ» անունով Գիտավան թաղամասում նախորդ օրերին քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները, ոչ օրինաչափ գործողությունները կարող են այնպիսի հարված հասցնել պետությանը, որ կարող են տասնյակ տարիներ պահանջվել մարդու իրավունքների ոլորտում մեր երկրում փոքրիկ ձեռքբերումները հետ բերելու համար: Ցավոք սրտի, հիմա ոչ թե տեղի են ունենում մարդու իրավունքների պարզ ոտնահարումներ, այլ տեղի է ունենում միջազգային նորմերի ցուցադրական հակադրում: Դա շատ վտանգավոր երևույթ է: Ես դրա մասին միշտ ասում էի Ադրբեջանի մասին խոսելիս ու շատ ցավով եմ հիմա տանում, որ նույն այդ կեցվածքը՝ ցուցադրաբար հակադրվել միջազգային նորմերին, հիմա որդեգրվել է մեր տարբեր մարմինների կամ նրանց ներկայացուցիչների կողմից: Դա նշանակում է, որ, եթե մենք բոլորս միասին չգտնենք պատժելիության սկզբունքի իրացման պատշաճ ձևերը, սա շարունակվելու է: Մենք պետք է հստակեցնենք, որ անպատժելիությունը ծնում է ավելի ծանր հանցագործություններ, և իշխանության համար դա արդյունավետ մեթոդ չի: Ես չգիտեմ՝ որոնք են գլխավոր նպատակները, բայց դա արդյունավետ մեթոդ չէ ցանկացած նպատակի հասնելու համար: Բայց դա շատ մեծ հարված է հասարակության և պետության հանդեպ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular