Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 16-ին․ Զաս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն ակտիվություն և իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի ամրապնդման և զարգացման գործում: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի առաջիկա տարիների առաջնահերթություններին:
«Այժմ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք է տարվում՝ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում իրենց առաջնահերթությունները ձևավորելու ուղղությամբ: Դրա համար խոսել այն մասին, թե որոնք կլինեն առաջիկա տարիների առաջնահերթությունները, դեռ վաղ է: Կցանկանայի նշել, որ Հայաստանը շատ ակտիվ դիրքորոշում է որդեգրել մեր կազմակերպությունում և մշտապես դրսևորել է իրական շահագրգռվածություն մեր կազմակերպության ամրապնդման եւ զարգացման գործում: Վստահ եմ, որ այս առաջնահերթությունները գալիք տարում թույլ կտան որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Զասը:
Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 16-ին: