Դատավորի կայացրած ակտում առկա են քրեական հանցակազմի էլեմենտներ. Արթուր Ղազինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեք պատգամավոր ընդդիմադիր կալանավորված են, առնվազն 12-13-ի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ընտրված են խափանման միջոցներ, սա աննախադեպ երևույթ է: Այս մասին հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանին կրկին կալանավորելու որոշմանը: Նրա խոսքով՝ կան հիմքեր, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կայացրած որոշումը ապօրինի է, առկա են կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր: Պատգամավորը համոզված է, որ պետք է հետևողականորեն հետամուտ լինել, որ նման դատավորները ենթարկվեն կարգապահական, իսկ եթե կան հիմքեր, ապա նաև քրեական պատասխանատվության: