ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն և Երևանը ընդգրկվում են քարտեզային պատերազմների մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ng.ru-ն գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում կրկին անհանգիստ է: Չնայած ինտենսիվ հրաձգություն չկա, բայց պարբերաբար հնչող կրակոցները լավատեսություն չեն ներշնչում: Հակամարտող կողմերը ձեռքի հետ նաև տեղանունային պատերազմներ են սկսել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի լրատվամիջոցներից պահանջել է օգտագործել Հայաստանի աշխարհագրական օբյեկտների ադրբեջանական անունները: Այսպիսով, նա հրամայել է Վարդենիսը կոչել Բասարգեչեր: Օգտվելով առիթից՝ Ալիևը ևս մեկ անգամ հայտարարել է, որ դրանք բոլորը հնագույն ադրբեջանական հողեր են, և նրա բնակիչների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանցիներ են: Պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը պատասխանել է Իլհամ Ալիևի «պատմական ադրբեջանական հողերի» մասին հայտարարությանը: Ըստ ակադեմիկոսի՝ այս տարածաշրջանում մինչև 9 -րդ դարը թուրքական որևէ տարրի մասին հիշատակումներ անելը անիմաստ է:

«Թուրքերը առաջին անգամ հայտնվել են տարածաշրջանում 9 -րդ դարում  որպես արաբական բանակի վարձկաններ: Իսկ ընդհանրապես, Արևելյան Հայաստանի և Արևելյան Անդրկովկասի թուրքացման գործընթացը սկսվել է 14-15-րդ դարերում»,-ասել է Մելքոնյանը: Ըստ գիտնականի՝ տեղանունների թրքացումը սովորական երևույթ է քոչվորներին բնորոշ ոճով, նրանք այս կամ այն ​​վայրն անվանում են այնպես, ինչպես տեսնում են: «Հուսով եմ, որ քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը իրենց մտավոր շրջանակներով և մասնագիտական ​​համայնքներով լավ գիտեն իրական պատմությունը»,- ասել է նա:

Մինչ Բաքուն պատրաստվում է տպել քարտեզներ, որոնց վրա Սևանա լիճը կկոչվի Գյոքչա, հայկական կողմը, հավանաբար, սիմետրիկ կերպով կարձագանքի և կտպագրեն քարտեզներ, որտեղ Ադրբեջանի Գյանջա քաղաքը, ամենայն հավանականությամբ, կկոչվի Գանձակ:

Եթե ​​հայ-ադրբեջանական վեճերը վարվեին այն հարցի շուրջ, թե ո՞վ է ավելի հին և կլոր սեղանի շուրջ, դա հիանալի կլիներ: Բայց հեռակա վիճաբանությունը ամրապնդվում է շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցող փոխհրաձգություններով: Բարեբախտաբար, դա նույն ուժգնությամբ չէ, ինչպես առաջ էր, բայց չկա երաշխիք, որ կրակի ուժգնությունը չի աճի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular