Կատարված հանցագործությունը պետք է բացահայտվի ամենայն խորությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարտական հենակետերից մեկում երեք զինծառայողի մահվան հանգամանքների հետ կապված: Ձերբակալվել է դիրքի ավագը, որը ևս ժամկետային զինծառայող է, զինծառայողներին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով:
Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Անդրադառնալով այս դեպքին՝ իրավապաշտպանը ասել է․ «Քննչական կոմիտեին կմաղթեի անաչառ քննություն կատարել, հատկապես որ սեռական բռնության մասին են հայտարարում: Կուզենամ, որ քննությունը լինի բազմակողմանի, օբյեկտիվ, որպեսզի որևէ անմեղ մարդ չտուժի: Կատարված հանցագործությունը պետք է բացահայտվի ամենայն խորությամբ, որը կնպաստի հետագայում նման հանցագործությունների բացառմանը»։
Հարցին, թե հույսեր չունե՞ք, որ Քննչական կոմիտեն կբացահայտի իրական մեղավորներին Ժաննա Ալեքսանյանը ասել է․ «Հայաստանում նման գործերն անաչառորեն չեն բացահայտվում, ես ո՞նց կարող եմ հույս ունենալ: Շատ կուզեի, եթե բացահայտեն՝ նաև անպատժելիությունը կվերանա, իսկ երբ թաքցնում են իրական կատարողին, նշանակում է, այդ դեպքերը շարունակվելու են»։
Սոնա Գիշյան