ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն հարաբերությունները, որոնք առկա են ԶՈՒ-ում ազդում են զինծառայողների մարտունակության վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ հաղորդագրություն տարածվեց, որտեղ մանրամասն ներկայացվել էր զորամասերից մեկում երեք զինծառայողների սպանության դեպքը: Ըստ նախնական տվյալների՝ ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով զինծառայող է ձերբակալվել:

Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։ Անդրադառնալով դեպքին՝ փաստաբանը ասաց․ «Մեծ ցավ եմ ապրում կատարվածի համար: Այն, ինչի մասին տարիներ շարունակ ահազանգել եմ, դրանք եղել են նաև իմ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված ուսումնասիրությունների, հետազոտությունների, փաստական հանգամանքների արդյունքում ահազանգեր, ցավոք սրտի, կրկնվում են: Քանի դեռ մենք զինված ուժերից արմատախիլ չենք արել հանցավոր բարքերը, քանի դեռ կանոնադրական հարաբերությունները չեն դրված իսկապես նորմալ հիմքերի վրա, քանի դեռ վերադաս-ստորադաս հարաբերությունները չեն կարգավորվում իրավական նորմերով, քանի դեռ բանակում ոչ ֆորմալ ինստիտուտները գերակա են, քանի դեռ սոցիալական արդարության ինստիտուտը արմատավորված չէ, մենք, դժբախտաբար, այսպիսի դեպքեր ունենալու ենք: Սա ահազանգ է, սա տագնապ է, առավել ևս՝ նման մեղադրանք է առաջադրվում: Իհարկե, հարգելով բոլորի անմեղության կանխավարկածը՝ ես գտնում եմ, որ մենք չափից դուրս զգույշ պետք է լինենք մեր գնահատականներում՝ գտնելով, որ պետք է օբյեկտիվ քննություն իրականացվի, և ճշմարտությունը բացահայտվի: Միաժամանակ, մենք շատ պահանջկոտ պետք է լինենք իրավապահ համակարգի նկատմամբ, զինված ուժերի վերադաս հրամանատարության նկատմամբ՝ ի վերջո, սթափվեք և աշխատեք: Զինված ուժերում պետք է որևէ էական բան փոխել և, ընդ որում՝ շատ տեսանելի ժամկետում շատ շոշափելի փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի բացառենք նման ողբերգական դեպքերը: Ակնհայտ է մի բան՝ այն հարաբերությունները, որոնք առկա են, ուղղակի խաթարում են բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, ազդում են զինծառայողների մարտունակության վրա»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular