ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ներկայում գերակշռում է «դելտա» շտամը. Անահիտ Ավանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այս պահին ընթանում է հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց, քանի որ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության թվի աճ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են:

«Վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված: Այս պահին հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց է ընթանում, և հընթացս պետք է ավելացնենք մեր հզորությունները: Այժմ նկատվում է կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացում և ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը նշանակում է, որ կունենանք հոսպիտալացման ավելի երկար օրեր: Առկա մահճակալային ֆոնդի կիրառման առումով շատ ավելի կբարդացնի այս իրավիճակը: Արդեն այս պահին 1000-ից ավելի պացիենտներ ունենք, ովքեր օգտվում են հիվանդանոցային-բժշկական օգնությունից: Հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է»,- նշեց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ հիվանդության բուժման առումով շեշտակի փոփոխություններ չկան, և ամենագործուն միջոցը մնում է դրա կանխարգելումը: Ավանեսյանը շեշտեց նաև, որ ներկայում Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը «դելտա» շտամն է:

«Եթե 60 հետազոտությունից 50-ից ավելը «դելտա» շտամն է, դա նշանակում է, որ այն բավական ագրեսիվ շտամ է և ճնշել է մնացած շրջանառվող շտամերը: Սիմպտոմների առումով մի փոքր տարբերություն նկատում են մասնագետները: Նախկինում համի-հոտի կորուստը բնորոշիչ էր կորոնավիրուսային վարակին, սակայն այս շտամի պարագայում այդքան էլ այդպես չէ: Շատ դեպքերում համի և հոտի զգացողությունը չեն կորցնում: Բացի դրանից՝ այն ավելի հարբուխային սիմպրոմներ ունի, ինչն անգլիական շտամին այդքան էլ բնորոշ չէ»,- շեշտեց ԱՆ նախարարը:

Ավանեսյանը կարևորեց, որ եթե մինչ ուսումնական տարվա մեկնարկը հնարավորինս մեծ թվով ուսուցիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ պատվաստվեն, ապա կկանխվի հիվանդության տարածումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular