ԱԺ-ում կրկին իրարանցում սկսվեց. տեսանյութ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն այս հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում կրկին իրարանցում սկսվեց:
«Ճիշտ կանեք, որ այդ միլիարդների մասին ձեր վստահորդի հետ խոսեք։ Այնտեղ մարդ կա, թող գա հինգ միլիարդի մասին ասի, վկայություն ու ցուցմունք տա։ Բա որ ժողովուրդը չի կարող որոշում կայացնել, ինչու՞ էիք 300 հոգով գնդակահարության ու կախաղանի որոշումներ կայացնում։ Ժողովուրդը կարող է որոշում կայացնի և կիրագործի այդ դատավճիռը։ Ձեր գնդակահարության տեսարանները, երբ որ կայացնում էիք այդ ժամանակ հիշեիք՝ ժողովուրդը կարող է որոշում կայացնել, թե՝ ոչ»։