ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 9-ն գաղտագողի կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ ստորագրողը, եթե կապիտուլյանտ չէ, ապա ի՞նչ է. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա խայտառակ պահվածք էր, որը արտացոլում է այն վիճակը, որը տիրում է մեր երկրում: Խոսքի, մտքի ազատության նկատմամբ բռնություն. այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճից խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս հրավիրելուն:

«Դուք ականատես եղաք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հրահրեց այս բռնությունները, որովհետև երբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց  հնչեցրեց, որ անթույլատրելի է նման վարքագիծն Աննա Մկրտչյանի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ շատ մեղմ են արտահայտվել, պետք էր ավելի կոպիտ արձագանք և մեկ հրահանգով հարձակում սկսվեց մեր պատգամավորի նկատմամբ, ով որևէ սխալ բան չէր ասել»:

Վանեցյանի կարծիքով՝ նոյեմբերի 9-ն գաղտագողի կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ ստորագրողը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյանտ:

«Յուրաքանչյուր պատգամավոր գործում է իր ոճով, Աննա Մկրտչյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է և չի գործում անկախ: Մենք ինչ ասել ենք, բոլորը ուժի մեջ է, ոչինչ չի փոխվել: Այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են պարտության, տապալել են երկրի անվտանգային համակարգը, կոտրել են ազգի հաղթանակած ոգին և ուշ թե շուտ պատասխան են տալու դրա համար»:

Վանեցյանը նշեց, որ ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:

Հարցին՝ կա՞ն  այս պահին քննարկումներ Սերժ Սարգսյանի հետ, Վանեցյանը պատասխանեց, որ Սերժ Սագսյանը որպես ՀՀԿ-ի նախագահ, արտահայտում է իր դիրքորոշումները և ասելիքները:

Անդրադառնալով այսօր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ իշխանական պատգամավորների դիրքորոշմանը, Վանեցյանը նշեց. «Իշխանական պատգամավորները  լկտի արտահայտություններով փորձում էին ցույց տալ, որ իրենք են իրավիճակի տերը, իրենք են ամեն ինչ որոշում»:

Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց դիրքորոշումներում ոչինչ  չի փոխվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular