ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Deutsche Welle. Սպառնալիքի լեզուն չօգնեց Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բունդեսթագը Թուրքիայում հիշեցնում է 100-ամյա վաղեմության Հայոց ցեղասպանության մասին: Եվ դա, ըստ DW-ի վերլուծաբան Քրիստոֆ Շտրակի համոզմամբ, ճիշտ է: Միայն անցյալի մասին հիշողությունը թույլ կտա համատեղ ապագա կառուցել:

Հրեական իմաստությունն ասում է. «Մոռանալու ցանկությունը երկարացնում է տարագրությունը, իսկ մեղքը քավելու գաղտնիքը հիշողության մեջ է»: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 40-ամյակի առիթով Գերմանիայի նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերը 1985 թվականի մայիսի 8-ին ունեցած իր անմոռանալի ելույթում մանրամասն կանգ առավ այս արտահայտության վրա:

Հարկավոր է առերեսվել սեփական պատմության հետ: Բոլորովին վերջերս դա ցուցադրեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որոնք այցելեցին Վերդենի ճակատամարտում զոհվածների գերեզմաններ: Այդ հավաստումը, անկեղծ հիշողության այդ կոչը հարկ է կիրառել նաեւ 1.5 մլն հայերի ճակատագրի պարագայում, որոնք 100 տարի առաջ սպանվեցին, ոչնչացվեցին Օսմանյան կայսրությունում: Դա ցեղասպանություն էր, որի հետեւանքով, 2015 թվականի ապրիլից սկսած, հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին, հիմնականում ուղղափառ քրիստոնյաներ՝ հայեր, ասորիներ, պոնտացիներ: «Նրանց ճակատագրերը զանգվածային կոտորածների, էթնիկ զտումների, տեղահանման, ցեղասպանության օրինակ են, որոնց սարսափելի կնիքը մնացել է 20-րդ դարի վրա»,- ասված է խորհրդարանի ՔԴՄ եւ ԳՍԴԿ կուսակցությունների համատեղ ուղերձում:

Այսպիսով, նշված քաղաքական ուժերի, ինչպես նաեւ գերմանական «կանաչների» կուսակցության նախաձեռնությամբ Բունդեսթագում կխոսեն «ցեղասպանության» մասին: Եվ դա ճիշտ է: Արդեն բազմաթիվ տարիներ գերմանական խորհրդարանը զբաղվում է 1915-16 թվականների իրադարձություններով: 2015-ի ապրիլին այդ հարցով քվեարկությունը հետաձգվեց ավելի քան 12 ամսով՝ մինչեւ հունիսի 2-ը: Եվ «ցեղասպանություն» եզրույթն առկա է գերմանական խորհրդարանի կուսակցությունների այժմյան ուղերձի վերնագրում:

Բացի այդ, փաստաթղթում հստակ (շատ ավելի, քան նախկինում) անդրադարձ կա նաեւ Գերմանիայի դերին: «Բունդեսթագը ցավում է Կայսերական Գերմանիայի անփառունակ դերի առիթով, որը որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, չնայած վկայություններին, չփորձեց կանխել մարդկության դեմ իրագործվող հանցագործությունը»,- ասված է փաստաթղթում:

Ինչո՞ւ է այդ թեման կրկին բարձրացվում: Քանի որ պատմության հիմնական իրադարձությունները վաղեմության ժամկետ չունեն: Դա վերաբերում է նաեւ Իրաքում եւ Սիրիայում արյունալի հակամարտություններին:

Բունդեսթագի որոշումը կայացվեց արտաքին քաղաքական անհարմար ժամանակաշրջանում: Խոսքը ե՛ւ հեռուստահաղորդավար Յան Բյոմերմանի մասնակցությամբ դեպքի, ե՛ւ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված միգրանտների հարցով համաձայնագրի եւ, որպես այդ համաձայնության մաս, Թուրքիայի քաղաքացիների համար Եվրոպա մուտքի արտոնագրի չեղարկման մասին է:

Բայց այն հարցում, որ այդ «անհարմար» ժամանակը հաճախ է գալիս, նաեւ թուրքական կողմի մեղքը կա: Միաժամանակ, սպառնալիքների լեզուն, որով փորձում են խոսել որոշ պատգամավորների հետ, չի օգնում: Խոսքը ոչ թե սերունդների մեղքի մասին է, այլ նրանց պատասխանատվության, որոնք պետք է հիշեն ոչ միայն իրենց պատմության լուսավոր, այլ նաեւ մութ էջերը: Հիշողություններն ազատություն են շնորհում:

Լավ է, որ Բունդեսթագը հիշեցնում է այդ մասին: Գերմանացիներին: Նաեւ թուրքերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular