ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը հաղթեց «Նոր Ալիք 2021» մրցույթում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը:

Այսօր կայացավ «Նոր Ալիք»-ի վերջին՝ երրորդ մրցութային օրը: Այսօր պրեմիերային օրն էր․ Սարոն կատարեց իր համար գրված երգը, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է: 3 օրվա քվեարկության արդյունքում որոշվեց հաղթողը:

Մրցութային երրորդ օրը Սարոն հավաքեց 88 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն 3 օրվա արդյունքով նա հաղթեց, քանի որ առաջին երկու օրը մրցույթի առաջատարն էր։ Հայաստանի ներկայացուցիչը ընդհանուր առմամբ հավաքեց 267 միավոր: Երկրորդ տեղը գրաված մասնակից նրանից հետ էր 6 միավորով։

Երիտասարդ երգիչը մրցույթի առաջատարն էր առաջին իսկ օրվանից: Մրցութային առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես» երգերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular