ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ուրուգվայ՝ Անկախության օր, Բրազիլիա՝  Զինվորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1902 – ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Մուրադ Կոստանյանը («01-99», «Հարսնացու հյուսիսից», «Երջանկության մեխանիկա»)։

1907- վախճանվել է ռումինացի գրող, բանասեր և հայագետ Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուն։

1931 – ծնվել է բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։

1938 – ծնվել է խորհրդահայ լեզվաբան Սվետլանա Տեր-Մինասովան։

1951 – ծնվել է իրավաբան Դավիթ Ավետիսյանը։

1966 – ծնվել է ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանը։

1973 - ծնվել է փոփ երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան)։

1987 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ՁԻՍՀ-ի հետազոտությունների իրականացման մասին, որը նախատեսել է պատիժ վարակման դեպքում, և երկրից վարակված արտասահմանցիների արտաքսում։

1993 – ղարաբաղյան պատերազմի ընթացքում  հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրական շրջկենտրոնը և համանուն շրջանը։

2005 - Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում որոշում է ընդունել «Մշակութային կենտրոն» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն»  կազմակերպությունների գույքը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռուսաստանում գրանցված «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին։

2006 – վախճանվել է գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։

2011 - վախճանվել է թարգմանիչ և լրագրող Արմեն Հովհաննիսյանը։

2012 - Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

357 - Ստրասբուրգի մոտ հռոմեական բանակը ջախջախել է ալամենների ցեղերին, և նրանց հետ շպրտել դեպի Ռեյն։

1227 – վախճանվել է մոնղոլների կայսրության հիմնադիր Չինգիզ խանը։

1530 – ծնվել է Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար Իվան 4-րդ Գրոզնին։

1580 – իսպանացիները գրավելով Լիսաբոնը Պորտուգալիան միացրել են Իսպանիային։

1609 - Գալիլեո Գալիլեյը Մեծ խարհրդին և Վենեցիայի դոժին է ներկայացրել իր հայտնագործած նոր սարքը՝ հեռադիտակը։

1718 - ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնել են Նոր Օռլեան քաղաքը։

1744 – ծնվել է գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ Յոհան Գոթֆրիդ Հերդերը։

1784 - իրականացվել է շոտլանդացի Ջեյմս Տիտլերի թռիչքը մոնգոլֆերայով, որը թռել է Հերիոտ քաղաքի քաղաքային այգուց և օդ է բարձրացել 150 մետր։

1793 - հեղափոխական ֆրանսիական բանակը գրավել է Մարսելը։

1810 - անգլիացի Պիտեր Դյուրանը արտոնագրել է սննդամթերքը թիթեղյա տուփերում պահածոյացման մեթոդը։

1822 - վախճանվել է գերմանական ծագումով անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը։

1867 - վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը։

1900 – վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեն։

1906 - Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա մահափորձ է իրականացվել։

1908 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելը, որը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։

1928 – անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ հանդես է եկել համարակալված մարզահագուստով։

1833 - Պյոտր Պախտուսովի արշավախումբը առաջին անգամ հետազոտել է Մատոչկին գունդը՝ Նոր Երկիրը։

1837 - ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվել է նահանգների կազմ ընդունել Տեխասը։

1875 - Մեթյու Ուեբբը դարձել է առաջին մարդը, որը լողալով անցել է Լա-Մանշ նեղուցը։

1929 - Տոկիոյից թռած «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը վայրէջք է կատարել Սան-Ֆրանցիսկոյում։

1938 - վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Կուպրինը։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և բրիտանական զորքերը մտել են Իրան։

1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերը ազատագրել են Փարիզը։

1960 - Հռոմում տեղի է ունեցել17-րդ Օլիմպիական խաղերի բացումը:

1973 - կատարվել է առաջին լուսանկարահանումը տոմոգրաֆով։

1980 - Զիմբաբվեն դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1990 - Աբխազիայի Գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանից անկախանալու մասին։

1991 - Բելառուսը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից։

1993 - հնդկական Ասսամում կատաղած փիղը ոտնակոխ է արել 44 մարդու։

2003 – հայտնաբերվել է Ուրանի արբանյակ Կուպիդոնը։

2012 - վախճանվել է ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը։

2018 - վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Ջոն Մաքքեյնը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular