ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաներո՞ւմ թե՞ ինքնաներում. պարզվում է, որ շուտով հերթական համաներում կհայտարարվի 44-օրյա պատերազմի հանցագործությունների մեջ կասկածյալների և դատապարտյալների նկատմամբ. Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
ՀԱՄԱՆԵՐՈՒ՞Մ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՆԵՐՈՒՄ
 
Պարզվում է, որ շուտով հերթական համաներում կհայտարարվի 44-օրյա պատերազմի հանցագործությունների մեջ կասկածյալների և դատապարտյալների նկատմամբ։ Այս մասին կարդալով, շփոթվեցի, մի՞թե նոր ընտրություններ են սպասվում։ Չէ՞ որ ինչպես 2018, այնպես էլ այս տարի ընտրություններից առաջ համաներումները հայտարարվեցին, լրացուցիչ ընտրազանգված ներգրավելու համար։ Իհարկե, սա քաղաքական կոռուպցիա չէր։ Լավ, իսկ ինչպե՞ս բացատրել նոր նախատեսվող համաներումը, մի կողմ թողնելով քրեական գործերի անաչառությունը, կարծում եմ կա մեկ բացատրություն. սա ոչ թե համաներում է, այլ ԻՆՔՆԱՆԵՐՈՒՄ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular