ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուցե՞ ավելի ճիշտ կլինի ԱԺ մուտք գործել սաղավարտներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Խորհրդարանի ղեկավարությունը, փոխանակ զբաղվի իր գլխավոր գործառույթը կատարելով, այսուհետ պետք է սկսի հետևել, թե ինչ հագուստով են պատգամավորները մուտք գործում ԱԺ։ ԱԺ-ում լրագրողների աշխատանքը «կարգավորելուց» հետո, նրանք հիմա էլ անցել են աշխատակազմին «կարգի» բերելու գործընթացին: Պարզվում է, որ մեր «ժողովրդավար» իշխանությունը արգելում է ԱԺ շենք մուտք գործել ջինսե կիսատաբատներով, պատռված ջինսերով, փորը կամ կուրծքը բաց շապիկով կամ շրջազգեստով: Ղեկավարությունը դիմել է ՀՀ Պետական պահպանության ծառայությանը՝ հայտնելով, որ այսուհետ հետևեն խորհրդարան մուտք գործող աշխատակիցների հագուկապին: Այսինքն ՊՊԾ աշխատակիցները պետք է այսուհետ վերահսկեն, թե պատգամավորները ինչ են հագնում՝ արդյո՞ք այն «բաց» է, թե՞ «փակ»:
 
Դրան զուգահեռ պետք է վերահսկեն նաև լրագրողներին, որ հանկարծ չհամարձակվեն խորհրդարանի այն տարածքում լինեն, որը հայրենի խորհրդարանի ղեկավարությունը սահմանել է «արգելված գոտի»: Այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանում փորձում են, ինչ-որ լավ բան անել, բայց դա ոչ մի կերպ չի ստացվում: Այսինքն ստացվում է, որ եթե պատգամավորը դրսում առօրյա ջինսով է, նիստի գնալուց առաջ պետք է գնա տուն հագնի հատուկ խորհրդարանի համար նախատեսված հագուստը և նոր գնա ԱԺ։ Նրանք նոր խորհրդարանը դարձրել են ռինգ, աշխատելու փոխարեն միայն իրար միս են կրծում հիմա էլ որոշել են, որ ԱԺ մուտք գործելու համար հատուկ դրես կոդ են պահանջում։ Գուցե՞ ավելի ճիշտ կինի պատգամավորներին հատուկ զրահաբաճկոններ և սաղավարտներ տրամադրել նիստից առաջ, այսօրվա խորհրդարանին միայն դա է պակասում։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular