ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա պլանավորված, միտումնավոր, նենգ վրեժխնդրություն էր մեզանից. իշխանության ներկայացուցիչներն անընդհատ սադրում են, չեն կարողանում «մարսել», որ մենք ԱԺ-ում ենք. Վ. Հակոբյանը՝ ծեծկռտուքի մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե անգամ ես ասեի՝ իշխանություններն ինչքան լավն են, բարեկիրթ են, նույն բանը կատարվելու էր, որովհետև իրենք նպատակային էին անում, մի քանի թիրախ ունեին, որոնցից մեկը ես էի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով խորհրդարանում եղած ծեծկռտուքին, երբ իր ելույթի ընթացքում իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց Հակոբյանին:

«Սա պլանավորված, միտումնավոր, նենգ վրեժխնդրություն էր մեզանից: Սա ԱԺ չէ, իշխող խմբակցությունն իրեն այնպես է պահում, կարծես ընդդիմադիր լինի, այսպես չի կարելի: Անընդհատ սադրում են, չեն կարողանում «մարսել», որ մենք ԱԺ-ում ենք: Միտումնավոր լինելը փաստում էր նաև այն հանգամանքը, որ վարչապետի աթոռն զբաղեցնող անձն իր թիկնազորի հետ մնաց դահլիճում, հետևում էր, մնացածը թիրախավորված էր»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, թե ինքը լուրջ վնասվածք չի ստացել:

«Ես նրանցից շատերին ճանաչում եմ, ԱԺ-ից դուրս ձայները դուրս չէին գալիս: Կատարվածը բարոյական ու իրավական հետևանքներ պետք է ունենա, մենք խմբակցությամբ, դաշինքով նիստ կանենք, կորոշենք մեր անելիքները: Սա նրա հետևանքն է, որ փողոցը բերում են ԱԺ»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Հակոբյանն ԱԺ-ում երկար չի մնա՝ ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց, թե նրանց երազանքն է իրեն կալանքի տանել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular