ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին պատգամավորները՝ ԱԺ-ում տեղի ունեցողի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ-ն արդեն երկու օր է, ինչ քննարկում է կառավարության հնգամյա ծրագիրը, սակայն փաստացի այնտեղ քննարկումներից և աշխատելուց բացի ամեն ինչ անում են։ Նախ երեկվա նիստում ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ԱԺ կին պատգամավորին քաշքշելով, գետնին «տապալելով»՝ նիստերի դահլիճից դուրս են հանել, որի ժամանակ բախումներ են եղել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Այսօր էլ հերթական տհաճ միջադեպը գրանցվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա շիշ շպրտեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ պաշտպանության բոլոր նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են:
 
Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց: Ինչից հետո ընդմիջման ժամանակ «Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև քաշքշուկ և ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով վնասվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը:
 
Այնինչ այսօր կատարվում է ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ում իրականում խայտառակություն է։ Այդ ամենի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավորներ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հետ։ Անդրադառնալով նոր ձևավորված խորհրդարանի վարքագծին` ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը այն համարել է շոու․ «Ազգային ժողովում տեղի ունեցող շոուները որևէ աղերս չունեն Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հետ, և, այո՛, այն, ինչ կատարվում է խորհրդարանում, ընդամենը շոու է»։
 
Իսկ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ասաց, որ խորհրդարանում կատարվածը մեծ վիրավորանք է հայ հասարակության հասցեին․ «Էդ խայտառակությունը մեկնաբանելու բան չկա, թույլ տվեք զերծ մնալ այդ ամենի մասին խոսելուց։ Ես էնքան հիասթափված եմ այս ամեն ինչից և չեմ ուզում հիմա ավելորդ անգամ կրքեր բորբոքել: Կատարվածի մասին, իհարկե, ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց հասկանում եմ նաև հետևյալը՝ այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև և այն իրավիճակը, որը տեղի է ունենում Ազգային ժողովում, տարբեր աշխարհ են: Չգիտեմ, խորագույն հիասթափություն եմ ապրում»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular