ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոակին Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լրագրողների հետ հանդիպմանն ուղիղ եթերում հրապարակել է թիմի կազմը Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերի համար:

Ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն իսպանացի մասնագետի որոշմամբ չէր հրավիրվել ազգային թիմի նախորդ հավաքին:

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի հավաքական են վերադարձել «Փյունիկ» վերադարձած Էրիկ Վարդանյանը և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը, ինչպես նաև առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող Կալինինգրադի «Բալտիկայի» կիսապաշտպան Իշխան Գելոյանը:

Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին օգոստոսի 29-ից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյան («Ուրարտու»), Անատոլի Այվազով («Ուրարտու»):

Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»), Կամո Հովհաննիսյան («Կայրաթ»), Վարազդատ Հարոյան («Կադիս»), Անդրե Կալիսիր («Սիլկեբորգ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հրայր Մկոյան («Արարատ»), Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա»):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»), Տիգրան Բարսեղյան («Աստանա»), Դավիթ Դավիդյան («Խիմկի»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»), Վահան Բիչախչյան, («Ժիլինա») Խորեն Բայրամյան («Ռոստով»), Սոլոմոն Ուդո («Ատիրաու»), Էդաուրդ Սպերցյան («Կրասնոդար»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Արշակ Կորյան («Օրենբուրգ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա»):

Հարձակվողներ. Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ»), Ալեքսանդր Կարապետյան («Նոա»), Իշխան Գելոյան («Բալտիկա»):

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular