ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լա Լիգան հայատառ արձագանքել է Վարազդատ Հարոյանի ծննդյան օրվան

ՍՊՈՐՏ

Իսպանական Լա Լիգայի մամուլի ծառայությունը հայատառ գրառումով արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանի ծննդյան տարեդարձին:

«Այսօր իր ծննդյան 29-րդ տարեդարձն է նշում Հայաստանի հավաքականի և «Կադիսի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը»,- նշված է Լա Լիգաի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն Իսպանիայի առաջնության մեկնարկային 2 տուրերում խաղացել է «Կադիսի» մեկնարկային կազմում: Նա այս ամռանը ղազախական «Աստանայից» է տեղափոխվել «Կադիս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Իսպանիայի Լա Լիգայում: 

Կարիերայի ընթացքում 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020) ու ռուսական «Տամբովում» (2020):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular