ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահը, մեղադրում է Ձեզ մի արարքի մեջ, որը պետական դավաճանության հատկանիշ է. Մինասյանը՝ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Դուք ունեք տվյալներ կոնկրետ հանցագործների մասին, ինչու՞ չեք հայտնում իրավապահ մարմիներին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական Հայկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9–ին ՀՅԴ գրասենյակի դիմաց հավաքվել են, խումբ են կազմել ու եկել մտել են կառավարություն։

«Փորձեք գտնել կազմակերպիչներին, միգուցե ձեր միջի՞ց են»,– հավելեց նա։

«Մեր այսօրվա քննարկման լարվածությունը գալիս է նրանից, որ մենք այս աղետի վերաբերյալ չունենք տրված գնահատական։ Որպեսզի պարզենք  ճշմարտությունը, պետք է քաղաքական տնտեսական եւ իրավական հստակ գնահատականներ տրվեն»,–ասաց պատգամավորը ու հիշեցրեց Արայիկ Հարությունյանի եւ Ռուսլան Իսրայելյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը երեկ խորհրդարանում ներկայացվել էր։

Նա դիմելով Փաշինյանին ասաց. «Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Հանրապետության նախագահը, մեղադրում է Ձեզ մի արարքի մեջ, որը պետական դավաճանության հատկանիշ է։ Դա մենք չենք ասում, դա ասում է Արցախի Հանրապետության նախագահը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular