ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք ու ձեր ղեկավարը պատմության մեջ մնալու եք որպես պարտության խորհրդանիշ-կապիտուլյանտներ. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քարոզարշավի ժամանակ մի «կապիտուլյանտ» կար, ով «Բադենի-Բադենի կազինոներից» էր խոսում, բայց հենց ՀՀ երրորդ նախագահը 24 ժամ «դրեց վրեն» ու պահանջեց գոնե մեկ նման փաստ հրապարակի՝ ձայնը կտրեց ու այլեւս այդ թեմայից չխոսեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հիմա հերթը նրա «սրտի օլիգարխինն» է։

Ու մի բան էլ ամբողջ ձեր «կապիտուլյանտ թիմին» ասեմ՝ միշտ հիշեք։

Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է 1992-ի Շուշիի ազատագրման գործողության պաշտոնական փաստաթուղթ-քարտեզի եւ 1994 -ի հաղթական ու հայանպաստ զինադադարի փաստաթղթի վրա, իսկ ձեր պարտված «առաջնորդինը»՝ նոյեմբերի 9-ի Շուշին ու Հադրութը հանձնման կապիտուլյացիայի փաստաթղթի տակ։

Ուզում է 71 -ի փոխարեն 171 մանդատ ունենաք՝ դուք ու ձեր ղեկավարը պատմության մեջ մնալու են որպես պարտության խորհրդանիշ-կապիտուլյանտներ»,- գրել է Շարմազանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular