ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վազգեն Սարգսյանը, համոզված եմ, Խաչատուր Սուքիասյանին և նրա նմաններին լռենցնելու համար միայն շիշ չէր օգտագործի. Հասրաթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետևելով ՀՀ ԱԺ ընթացիկ նստաշրջանի այսօրվա աշխատանքին, նորից ու կրկին համոզվեցի, որ, մենք թույլ ու անպաշտպան ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ամբիոնից լուտանքներ թափող «շիշ բռնողի» բերանը փակելու համար Հայրենիքի պաշտպանության գործում իրական ներդրում ունեցած գեներալ-գնդապետը ստիպված կլինի դիմացինի «խոսքի իրավունքը» սահմանափակել հենց շշով, իսկ պատգամավորական աթոռին բազմած օլիգարխը, որ ընդամենը երեկ մկան ծակի համար պատրաստ էր տալ իր ամենասուրբը, այսօր թիվ մեկ ամբիոնից կճամարտակի բարձր մատերիաներից և, դեռ ավելին, կփորձի մեղադրել մի մարդու, ում ոտքերի տակ (սեփական կաշին փրկելու համար), ժամանակին գորգեր էր փռում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Իսկ այդ մարդը Վազգեն Սարգսյանն էր... Նա, ով այս ամենը տեսնելուց, համոզված եմ, նրան ու նրա նմաներին լռեցնելու համար կօգտագործեր ոչ միայն շիշ...

Հետևություն՝ մենք թույլ ու անպաշտպան ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրի թիվ մեկ ամբիոնին մոտենալու հնարավորություն ունեն նազարյանները, աղազարյանները, սիմոնյանները:

Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր օժտված են անիմաստ ու անբովանդակ խոսելու, բայց ոչ մտածելու ընդունակությամբ...»,- գրել է Հասրաթյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular