ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Նամիբիա՝ Հերոսների օր, Պապուա Նոր Գվինեա՝ Ապաշխարանքի օր, Աբխազիա՝ Անկախության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Մալայզիա՝ Անկախության օր, Թուրքիա՝ Զինված ուժերի օր, Արգենտինա՝ Համերաշխության օր, ԱՄՆ՝ Կանանց իրավահավասարության օր, Իրան՝ Աշխատավորների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1342 – վախճանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Ե-ն։

1789 – ծնվել է իրանցի պետական և ռազմական գործիչ Աբբաս-Միրզան, որը եղել է Ատրպատականի նահանգապետ։

1892 – վախճանվել է գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը:

1915 – Մեծ Եղեռնի ժամանակ թուրք ոճրագործների կողմից սպանվել են բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը և բանաստեղծ, գրական և հասարակական գործիչ Դանիել Վարուժանը։

1925 – ծնվել է արձակագիր Գուրգեն Առաքելյանը։

1926 - բացվել է Արզնիի առողջարանը։

1926 – ծնվել է վիրտուոզ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանը։

1935 – ծնվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։

1944 – ծնվել է ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։

1945 – վախճանվել է ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակ Ֆրանց Վերֆելը:

1949 – ծնվել է ամերիկահայ բլյուզ և ջազ նվագող և երգիչ Լեոն Ռեդբոուն (Տիգրան Կոպալեան)։

1961 – վախճանվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1977- վախճանվել է խորհրդահայ միջատաբան Գեդեոն Մարջանյանը։

1975 – ծնվել է պատմաբան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

1994 - գրանցվել է ազգային դոմենը՝ .am-ը։

2010 - ֆիզիկական անձանց արգելվել է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան, որով իսկ արգելվել է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների երկարատև շահագործումը Հայաստանում, որոնք արդեն իսկ կազմել էին Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների շուրջ 10 տոկոսը։

2012 - սիրիական Հալեպում ապստամբների և կառավարական ուժերի միջև ընթացող մարտերը տեղափոխվել են հայաբնակ թաղամասեր: 

2014 - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ռուսաստանյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը: Պատճառը եղել է ազգությամբ ադրբեջանցի հարբած ուղևորների վարքը:

2019 - ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու կասկածանքով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

55 մ․թ․ա․ - տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի առաջին ներխուժումը Բրիտանիա։

865 - ծնվել է պարսիկ ալքիմիկ, բժիշկ և փիլիսոփա Ռազեսը։

1382 - մոնղոլական Թոխթամիշ խանը գրավել է Մոսկվան։

1498 - 23-ամյա Միքելանջելոն ստացել է պատվեր ստեղծել արձանային խումբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի համար։

1641 - Արևմտա-հնդկական ընկերությունը զավթել է Լուանդուն (Անգոլան)։

1666 – վախճանվել է հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալսը:

1728 - ծովագնաց Վիտուս Բերինգը հայտնագործել է Ասիայի և Եվրոպայի միջև գտնվող նեղուցը, որը հետագայում ստացել է նրա անունը՝ Բերինգի նեղուց։

1743 - աշխարհում առաջին անգամ Անգլիայում հրատարակվել են բռնցքամարտի կանոնները, որոնք մշակել էր բռնցքամարտիկ Ջեկ Բրոուտոնը։

1743 – ծնվել է ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության հիմնադիր Անտուան Լորան Լավուազիեն:

1768 - անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1789 - Ֆրանսիայում ընդունվել է մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը հիմք է դրել Եվրոպայում բուրժուական իրավունքի ստեղծման։

1791 - ամերիկացի Ջոն Ֆիտչը արտոնագրել է շոգենավը և ցուցադրել այն 4 տարի անց։

1801 - Ֆիլիպ Լեբոնը արտոնագրել է երկտակտ ներքին այրման շարժիչը։

1812 – տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը, որը 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտն է ռուսական և ֆրանսիական զորքերի միջև:

1847 - Միացյալ Նահանգներից ներգաղթյալները հիմնել են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը։

1850 – վախճանվել է ֆրանսիացի թագավոր Լուի Ֆիլիպը։

1880 – ծնվել է ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը հանդիսացող Գիյոմ Ապոլիները:

1883 - Ճավա և Սումատրա կղզիներում գտնվող Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դարձել 36 հազար մարդ։

1903 - հնէաբան Օտտո Հաուզերը հայտնաբերել է հրաշալի պահպանված կրոմոնոնյան մարդու կմաղք։

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շառլ դը Գոլը մտել է Փարիզ։

1952 - առաջին անգամ իրականացվել է ջրմուղային ջրի ֆտորացում։

1977 - Քվեբեքի Ազգային Ժողովն ընդունել է «Ֆրանսերենի խարտիան»։

1991 - ԽՍՀՄ խորհրդարանի արտահերթ նիստում արգելվել է Կոմունիստական կուսակցությունը, ձերբակալվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովը, իսկ ԽՍՀՄ Կոմկուսի գործերի կառավարիչ Նիկոլայ Կրյուչկովը ցած նետվելով պատշգամբից ինքնասպանություն է գործել։

2008 - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular