ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը Արթուր Վանեցյանի ելույթից հատված է մեջբերել ֆեյսբուքյան իր էջում .
 
Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում։
Իշխանական լծակներին այսօր տիրապետողները նման են զրոյական փորձառություն ունեցող այն երեխաներին, որոնց ինչքան էլ ասում ես չի կարելի հոսանքի հետ խաղալ, միևնույն է, ասածդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ երկաթե ձողով մտնում են վարդակի մեջ։
Նրանք չեն հասկանում, որ հոսանքը վտանգ է, ու չեն լսում «մի՛ արա» հորդորը, հետո մի լավ հարված են ստանում ու սկսում սարսափել հոսանքից։
Նույնը մեր մոտ է։ Ասում ես չի՛ կարելի չբանակցել, չի՛ կարելի բանակցային գործընթացին այդպես անլուրջ ու մեծամիտ վերաբերել, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, ու նրանք ամբողջ կյանքում դառնում են պատերազմից սարսափողներ։
Ասում ես չի՛ կարելի խաղալ գերտերությունների հակասությունների վրա, չի՛ կարելի շանտաժի լեզվով կամ գռեհիկ կերպով վերաբերել գործընկեր երկրներին, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, ու նրանք դառնում են ինքնուրույն որևէ բան որոշելուց սարսափողներ։
Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում։
Արթուր Վանեցյանի ելույթից հատված:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular