ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական պատգամավորի ուշագրավ անցյալը․ ինքնավնասումով ազատվել են զինծառայությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում վերջին օրերին ընթացող մարտերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ առանձնակի լպիրշ վարք են դրսևորում։ Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ Նարեկ Գրիգորյանը հատկապես աչքի է ընկնում ընդդիմադիրների հետ կռիվներ հրահրելու, ծեծկռտուքին մասնակցելու, հայհոյանքներ տալու առումով։ Դեռևս 2019թ․ «Հետքը» գրել էր, որ Նարեկ Գրիգորյանը զինվորական ծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով։ Գրիգորյանը 30 տարեկան է։ Նրա աշխատանքային կենսագրությունը սկսվում է փոխմարզպետի պաշտոնից, որին նշանակվել է 2018 թվականին։

2020թ․ «Իմ քայլի» ընտրացուցակով պատգամավոր է դարձել, իսկ այս տարի վերընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով։ Պաշտպանության նախարարությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ քաղաքացի Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է զինծառայությունից՝ առանց մանրամասնելու հիմքը: Մինչդեռ հետաքննող լրագրողներին հայտնի էր դարձել, որ փոխմարզպետը զինծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով: Այդ մասին են վկայում նաև Նարեկ Գրիգորյանի թևերի սպիները։ Կայքը դիմել էր Նարեկ Գրիգորյանին պարզաբանում ստանալու համար, մի շարք հարցեր տվել՝ պարզաբանելով, որ նրա ունեցած հոգեկան հիվանդությունը օրենքով սահմանված խոչընդոտ է՝ հանրային պաշտոն զբաղեցնելու համար։ Գրիգորյանը, սակայն, մերժել էր հարցմանը պատասխանել՝ վկայակոչելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքների դրույթները:

«Ես իրավունք ունեմ այդ տեղեկությունները չտրամադրել Ձեզ, և միաժամանակ առանց իմ համաձայնության դրանք չեն կարող տրամադրվել Ձեզ»,- գրել էր Գրիգորյանը:

Ահա այսպիսի տարօրինակ անցյալ ունեցող, զինծառայությունից ինքնավնասման միջոցով ազատվող կերպարներն են Նիկոլ Փաշինյանի հենարանը երկրի օրենսդիր մարմնում, որը շփոթել են իրենց բակի «բեսեդկա»-ի հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նմաններին օգտագործում է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, սադրելու, կռիվներ հրահրելու համար։ «Նմանը զնմանին գտանէ»,- ասում է ժողովրդական առածը։ 

Վոլոդյա Համբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular