ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Սարգսյանը մեկնաբանում է Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Ազգային ժողովը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը իր ելույթում ընդդիմությանը հորդորեց պատմությունն ուսումնադիրել և ասաց.

«Ի՞նչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը, հեղաշրջում արեց, Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ, ուժային համակարգն ի՞նչ գործ ունի, կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ է նա, բայց նրան քաղաքական ուժերը պաշտպանեցի՞ն, երկրում եղավ հեղաշրջում։ Շփվել եմ Վագզեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ. շատ վատ համակարգ են ստեղծել ստրկացրել էին հասարակությանը»։

Այս թեմայով զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ։ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի եղբայրը, անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի ելույթին, ասաց․ «Վազգեն Սարգսյանին մեղադրել պետական հեղաշրջման մեջ, դա այն նույն ապուշությունն է, որը վերջին օրերին կատարվում է ԱԺ-ում։ Վազգեն Սարգսյանը պետական հեղաշրջում չի կատարել, Վազգեն Սարգսյանը կատարել է այն, ինչ-որ անհրաժեշտ էր այդ պահին՝ հեռացնել իշխանությունից մի մարդու, որը իսկապես հստակ և հասկանալի հայտարարում էր, որ Արցախը հստակ պետք է մնա Ադրբեջանի կազմում, իսկ դա իբր հիմնավորվում էր նրանով, որ որևէ մեկը չի կարող հակառակը պնդել։ Հիմա, այսօրվա ղեկավարը նույն բանն է ասում, և ես էլ հարց եմ տալիս՝ ո՞նց եք պատկերացնում այն, որ տարիներ շարունակ իբր հայկական կողմը երբևէ չի ասել, որ այդ տարածքները պահպանելու է, ո՞նց չի ասել եթե մենք այդ տարածքներն անվանել ենք ազատագրված ոչ թե օկուպացված, ոնց որ հիմա իրենք են ուզում ներկայացնել։ Այսինքն, եթե դա մերը չի ուրեմն մենք ենք օկուպացրել այդ տարածքները, և այդպիսի հասարակական քննարկում երբևէ չի եղել։ Եղել է հակառակը՝ մենք միշտ ներկայացրել ենք, թե ինչպես պետք է ներկայանալ իրավական փաստարկներով և հաստատել, որ Արցախը Հայաստանի հինավուրց տարածքներից մեկն է, և նա իրավունք է ստացել դուրս գալ Ադրբեջանի կազմից՝ ըստ օրենքի և միջազգային իրավունքի։ Ոչ ոք այս թեմայով չի խոսել, որովհետև համաձայնվել են, համակերպվել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը այսօր պետք է իրականացնեն։ Չի լինելու այդ բանը, և այստեղ արդեն հասկանալի է, որ Վազգեն Սարգսյանը այն նույն դիրքորոշմանն էր, որը մենք էինք պնդում այն ժամանակ, որ Արցախի Հանրապետությունը ձևավորվել է օրինական, լեգիտիմ ճանապարհով։ Եվ դա էր պատճառը, որ այն անկախացել էր Ադրբեջանից օրինական ճանապարհով, ինչը հայկական որևէ կառավարություն առ այսօր չի կարողացել հստակ և պաշտոնապես հնչեցնել խորհրդարանի մակարդակով և ինչը մենք տարիներ շարունակ առաջարկել ենք, և ես էլ որպես պատգամավոր 2004 թվականին ներկայացրել եմ այդպիսի նախագիծ՝ ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից։ Հիմա նրանք լրիվ ուրիշ մակարդակի մեջ են և փողոցային կռիվներ են անում միայն: Ցավոք, պետականության մասին խոսող մարդիկ ԱԺ-ում այսօր շատ քիչ են, և պետությունը պահպանելու, պաշտպանելու որևէ լուրջ ակնկալիք ես չունեմ այն մարդկանցից, ովքեր հիմա հայտնվել են ԱԺ-ում։ Արցախի վերաբերյալ իրականում շատ բան կա ասելու և եթե ուզում են, որ մի քիչ իրենց անգրագիտությունը լրացնենք, ապա մենք պատրաստ ենք: Թող կազմակերպեն խորհրդարանական լսումներ Արցախի հարցի վերաբերյալ, և մենք կներկայացնենք համոզիչ փաստարկներ, որով միջազգային հանրության առջև մենք վստահաբար կարող ենք ասել, որ Ադրբեջանն է օկուպացրել Արցախի Հանրապետության տարածքները։ Պարոն Փաշինյանին ուզում եմ հիշեցնել, որ եթե Ադրբեջանը երբևէ չի հայտարարել, որ Նախիջևանը հայկական է և պետք է վերադարձնել հայերին, ուրեմն դուք ինչո՞ւ եք հայտարարում, թե գիտեք՝ ինչ ԽՍՀՄ քարտեզներով եկել հասել ենք այս իրավիճակին, ուրեմն թող Ադրբեջանն էլ հայտարարի, որ Նախիջևանը մեզ բռնակցել են, որ Արցախը բռնակցել են, ասե՞լ է նման բան․․․ ո՛չ։ Իսկ մնացած լուծումները ես ուրիշ կերպ եմ տեսնում և դրա մասին հետո առանձին կխոսեմ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular