ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ գզվռտոցները միտված են հանրության ուշադրությունը շեղել մի շարք կարևոր հարցերից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանում վերջերս լարված իրավիճակ է։ Նախօրեին անվտանգության աշխատակիցները պատգամավորներին դուրս հանեցին նիստի դահլիճից երեկ էլ ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց վրա ջրի շշեր էին նետում, քաշքշում էին միմյանց: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցող դեպքերին՝ իրավապաշտպանը ասել է․ «Ազգային ժողովում ունենք ուժեր, որոնց պետական խնդիրները բացարձակ չեն հետաքրքրում, նրանք զբաղված են անձնական վրեժխնդրություններով ու հարցեր լուծելով: Բացի այս, կարծում եմ, որ սա պատահական չէ: Այստեղ կա պայմանավորվածության տարր, այս արտաքին գզվռտոցները ոչինչ չեն նշանակում, այս բոլորը միտված են բացառապես ուշադրությունը շեղելու և այլ ուղղություններով տանելու, հանրությունից մի շարք կարևոր հարցեր հետին պլան մղելու, որովհետև ԱԺ-ում մի քանի օր շարունակ խուլիգանական զբաղվածության դրսևորումը չի կարող չծածկել երկրի առաջ ծառացած խնդիրները նրանց համար, ովքեր չեն կարողանում տարբերակել առաջնայինը երկրորդայինից»։

Հարցին, թե այսինքն խորհրդարանական ուժերը միտումնավոր են նման վարքագիծ դրսևորում իրավապաշտպանը ասաց․ «Երկու կողմն էլ ուղղակի դիտավորություն ունի: Իրենց անհրաժեշտ է ուշադրությունը շեղել շատ կարևոր հարցերից, որոնք այժմ Հայաստանի վերաբերյալ ընթանում են, և քիչ չէ, որ այս տեղեկությունը թաքցնում են, նաև այսպիսի խուլիգանական գործողություններով փորձում են ուշադրությունը շեղել և դա անում են համատեղ՝ երեքն էլ միասին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular