ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը, որ լրիվ դավաճան չլինի, պետք է լինի փոքր պատերազմ, լինեն զոհեր, որ Նիկոլը հանձնի այդ հողերը․ Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիմա Նիկոլ Փաշինյանին ստիպում են կատարել այն խոստումները, որոնք ինքն անցած տարի տվել էր բանավոր կերպով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյան։

«Ադրբեջանցիները կտրել են Սյունիքը Հայաստանից։ Սյունիքն այսօր Լենինգրադի նման բլոկադայի մեջ է։ Եթե Գորիս-Կապան ճանապարհն է կտրած, ուրեմն՝ կտրված է նաեւ Արցախը։  Ադրբեջանցիներն իրենց տիրապետության տակ են վերցրել ճանապարհ, որը գալիս է Իրանից եւ գնում է Վրաստան։ Այս պատուհասը հանձնելու է նաեւ Տավուշի անկլավները։ Որ Նիկոլը լրիվ դավաճան չլինի, պետք է լինի փոքր պատերազմ, լինեն զոհեր, որ Նիկոլը հանձնի այդ հողերը։ Հիմա իրականում ռուս խաղաղապահները փորձում են, որ այդ զոհերը չլինեն։ Պաշտպանության նախարարությունը չի խառնվում, որովհետեւ քաղաքական հրաման չունի վերեւներից։ Ոչ ԱԺ-ն է երկար մնալու, որը կրկես են դարձրել, ոչ էլ այս վիճակը։ Ո՞նց պետք է գործի մի պետություն, որում չես կարող մի տեղից մյուսը գնալ։ Շնորհավորում եմ Սյունիքի բնակիչներին, որոնք ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Դուք չէիք հավատում, որ նա հանձնելու է հողերը է եւ հավատում էիք նրա ասած «ապագա կա ապագա»-ին։ Ձեր ապագան եկավ երեկ՝ ժամը 23։00-ին»,- նշեց նա։

Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ ակնհայտ է, թե ինչու են կալանավորված Սյունիքի համայնքապետները։

«Պարզ է, թե ինչու են նստեցրել Սյունիքի համայնքապետներին, որովհետեւ իրենք կարող է չլսեին Պաշտպանության նախարարին, կարող էին 50 հոգու հավաքել ու ադրբեջանցիներին ետ շպրտեին։ Իրենց նստեցրել է ձեր սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայ ազգի ներկայացուցիչներին սարքել է անարժան մի բան։ Սյունիքի տղաներին բաց կթողնեն, երբ ինքը վերջնական հանձնի Սյունիքը»,- ընդգծեց Գրիգորյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular