ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին Հայաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել ԿԸՀ հերթական նիստը: Հանձնաժողովը լրացում է կատարել 2021 թվականի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին որոշման մեջ: Ըստ այդմ, ՏԻՄ ընտրությունների համար նախատեսված օրերին՝ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին ավելացել է նաև դեկտեմբերի 5-ը, ինչը պայմանավորված է խոշորացման ենթակա որոշ համայքներում գործընթացը պատշաճ կազմակերպելու խնդրով: Հանձնաժողովի հաջորդ որոշումը վերաբերել է Գյումրիում ՏԻՄ ընտրությունների կազմակերպման գործընթացին: Հիշեցնենք, որ Գյումրիում քաղաքապետի և ավագանու ընտրություններ անցկացվելու են հոկտեմբերի 17-ին: Գյումրին ներառված է 3 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում՝ թիվ 30, թիվ 31 և թիվ 32: ԿԸՀ-ի որոշմամբ ընտրությունների կազմակերպման և անցկացման լիազորությունները կվերապահվեն թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular