ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Սիթին» Ռոնալդուին առաջարկել է պայմանագիր մինչև 2023 թվականը

ՍՊՈՐՏ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին առաջարկել է 2 տարվա պայմանագիր: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ռոնալդուն փորձում է տեղափոխություն կազմակերպել «Սիթի» և այս մասին զրույց է ունեցել պորտուգալացի խաղացողների, «քաղաքայինների» հետ: Հնարավոր է՝ Ռոնալդուին փոխանակեն կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի հետ:
Օգոստոսին ԶԼՄ-ները հայտնեցին, որ իսպանական «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկություն է հայտնել, որ Ռոնալդուն վերադառնա մադրիդյան ակումբ, և արդեն նախաձեռնել է կապեր 36-ամյա պորտուգալացու շրջապատի հետ՝ հնարավոր անցումը քննարկելու համար: Այնուամենայնիվ, հետագայում Ռոնալդուն հայտարարություն տարածեց, որում դատապարտեց ԶԼՄ-ներին, որոնք տարածել էին թուրինյան ակումբից իր հնարավոր հեռանալու մասին լուրերը և շեշտեց, որ «իր պատմությունը «Ռեալում» արդեն գրված է»:

Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը, տրանսֆերի գումարը, ներառյալ բոլոր բոնուսներն ու միջնորդավճարները, կազմել է 115 միլիոն եվրո: Մինչև «Ռեալը»՝ նա խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդումմ» 2003-2009 թվականներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular