ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական ամանորյա դաժան հոլովակը ցնցել է օգտատերերին

ՎԻԴԵՈ

Ռուսական գովազդային շուկայում հայտնվել է նոր հոլովակ, որը ցնցել է ոչ միայն ռուսաստանցի, այլեւ ամբողջ աշխարհից հազարավոր օգատերերի։ Գովազդը կարծես նկարահանվել է Ամանորի եւ Սուրբ Ծննդի նախաշեմին եւ հենց այս օրերի համար է նախատեսված, բայց այն ոչ միայն այնքան էլ համապատասխան չէ տոնին, այլեւ դաժան է ստացվել։

Հոլովակը պատմում է միայնակ մոր մասին, որը հիանալի կարիերա է ստեղծել, ունի լավ վարձատրվող աշխատանք, բայց թերանում է որպես մայր։ Իսկ նրա փոքրիկ դուստրը ստացել է նյութական ամեն ինչ, բայց ոչ մայրական ջերմություն։ Եվա ահա փոքրիկը նամակը է գրում Ձմեռ պապինէ՝ խնդրելով «մայրիկին նվիրել իրեն»։ Իսկ Ձմեռ պապն էլ որոշում է ամենադաժան ձեւով կնոջը դարձի բերել։

Հոլովակը զայրացրել է ոչ միայն նրանց, ովքեր կարծում են՝ այն չստացված է, այլեւ ֆեմինիստներին, որոնք քննադատությունների մեծ ալիք են բարձրացրել համացանցում։ Նրանք համոզված են, որ գովազդի հեղինակները քարոզում են այն, որ հաջողակ կինը չի կարող լավ մայր եւ լավ մարդ լինել։

«Որտեղի՞ց, ո՞ր վիճակագրությունից եք եզրակացրել, որ աշխատող կինը վատ մայր է։ Ռուսաստանը աշխատող մայրերի երկիր է»,- նշել է օգտատերերից Ալյոնա Պոպովան։

 

Աղբյուրը՝ Daily Mail

 

 

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular