ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի դեմ գործիք ծառայելը վերածելու է Հայաստանը աշխարահաքաղաքական բախման թատերաբեմի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վահե Դավթյանը  իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Իրանի հետ ուղիղ տրանսպորտային կապի պարալիզացումը լիովին տեղավորվում է Հայաստանի գործող իշխանությունների առաքելության մեջ։ Նպատակը՝ թույլ չտալ Հյուսիս֊Հարավ միջազգային միջանցքի ձևավորմանը, որը կարող է Հայաստանին աշխարհաքաղաքական դերակատարի կարգավիճակ տալ Հնդկական օվկիանոս ֊ Պարսից ծոց ֊ Սև ծով լոգիստիկայում։ Դրա փոխարեն Հայաստանը սկուտեղի վրա մատուցվել է թուրք֊ադրբեջանական տանդեմին՝ Արևելք֊Արևմուտք միջանցքը կյանքի կոչելու համար։ Այն մասին, որ վերջինս էլ ավելի է խորացնելու Հայաստանի տրանսպորտային բլոկադան, գրում եմ առնվազն վերջին 5 տարվա ընթացքում։
Հատկանշական է, որ այս իշխանություններն ի սկզբանե չեն թաքցրել հակաիրանական պլացդարմ ձևավորելու իրենց նպատակները։ Դեռ 2018 թ. նոյեմբերին ՆՓ֊ն ԱԺ֊ում հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է փակել Իրանի հետ սահմանը։ Դրան հաջորդեց Իրանի՝ ավտորիտար պետություն լինելու մասին գոհարը։ Արդյունքում ՝ 2018֊ից ի վեր մենք ունենք գրեթե սնանկացած օրակարգ Իրանի հետ. հիմնական երկկողմ նախագծերը սառեցված են, իսկ իրանական քաղաքական էլիտան այլևս դիտարկում է Երևանը որպես տարածաշրջանային քաղաքականության օբյեկտի։
Իրանի դեմ գործիք ծառայելը վերածելու է Հայաստանը աշխարահաքաղաքական բախման թատերաբեմի։ Ու այս առումով հիմնական դերակատարների մոտ թերևս առկա է լուռ կոնսենսուս։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular