ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները երեկ անարդյունք են ավարտվել, կշարունակվեն այսօր. Կապանի համայնքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի միջև երեկ անարդյունք են ավարտվել, այսօր կշարունակվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Նրա խոսքով՝ հստակ ժամ չկա՝ երբ կվերսկսվեն բանակցությունները: Փարսյանի տեղեկացմամբ՝ հայկական կողմից բանակցություններին մասնակցում են սահմանապահ զորքերի ներկայացուցիչները:

Այս պահին ադրբեջանցիների կողմից շարունակում են փակ մնալ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի քանի հատվածներ:

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման պատճառով սահմանափակվել է Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերի, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular