ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառուցվածքային նոր փոփոխություններ կառավարությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը, կարծես թե, կրկին կառուցվածքային փոփոխություններ է իրականացնում։ 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո նոր ձևավորված կառավարությունը առանց երկար մտածելու որոշում կայացրեց գործող նախարարությունների թիվը կրճատել 5-ով։ Նախագծով նրանք լուծարեցին Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի, Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություններն էլ միավորեցին Կրթության և գիտության նախարարությանը՝ հաշվի չառնելով ո՛չ բնակչության բողոքը, ո՛չ էլ մասնագետների մտավախությունները։

Ցավոք վերջին երեք տարիները ցույց տվեցին, որ սա նոր ձևավորված իշխանության առաջին սխալներից մեկն էր, և նրանք, այսօր տեսնելով իրենց չարդարացված փոփոխությունները, որոշել են կրկին կառուցվածքային փոփոխություններ կատարել և մշակույթը առանձնացնել ԿԳՄՍ նախարարությունից։

Ըստ 1or.am կայքի՝ ստացած տվյալների Կառավարությունը որոշել է Մշակույթը կրկին դարձնել առանձին նախարարություն։ Այստեղ խնդիր կա սպորտի ոլորտի հետ կապված, քանի որ դեռ հստակ որոշում չկա։ Սպորտը համակարգող փոխնախարար Կարեն Գիլոյանը ցանկանում է, որ կառավարության մեջ ձևավորվի առանձին սպորտկոմիտե, որը կղեկավարի հենց ինքը։ Սակայն հստակ որոշում սպորտի մասով դեռևս կայացված չէ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular