ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաժան ու ողբերգական դեպք Երևանում40-ամյա տղամարդը ինքնասպան է եղել եղբոր աչքի առաջ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ

ԻՐԱՎՈՒՆՔ

shamshyan.com-ը գրում է.

Դեկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 5 Ա շենքի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, ավագ քննիչ Հարություն Մանուկյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսի բնակիչ 40-ամյա Գաբրիել Ժան Բաշարյամն էր, ով ինքնասպանություն գործելով 8-րդ հարկից ցած է նետվել։ Գ․ Շամշյանի տեղեկություններվ ինքնասպանությանն ականատես է եղել մահացածի եղբայրը։

Փաստի առթիվ ավագ քննիչ Մ․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածի մայրը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ հայրը՝ Դամասկոսում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  shamshyan.com 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular