ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Warner Bros.-ը բացահայտել է «Մատրիցա» ֆիլմաշարի 4-րդ մասի անվանումն ու սյուժեն

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամերիկյան Warner Bros. ընկերությունը բացահայտել է «Մատրիցա» ֆիլմաշարի 4-րդ մասի անվանումը: Այս մասին հայտնում է Deadline-ը:

Պարբերականի տվյալներով՝ կինոժապավենի նոր մասը ստացել է The Matrix: Resurrections («Մատրիցա. հարություն»): Կիանու Ռիվզը կրկին կատարում գլխավոր հերոսի՝ Նեոյի դերը, ինչպես և նախորդ երեք մասում:

Warner Bros.-ը ներկայացրել է նաև ֆիլմի թրեյլերը, որի համաձայն՝ Նեոն հայտնվում է միապաղաղ աշխարհում, որը նման է ֆիլմի առաջին մասում պատկերված իրականությանը: Հերոսը հանդիպում է իր սիրելիին՝ Տրինիթիին, սակայն չի ճանաչում նրան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular