ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ շատ ուշադիր, բայց հետևում եմ ԱԺ աշխատանքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 2-ից մեկնարկել էր 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանը։ Նոր խորհրդարանը արդեն առաջին նստաշրջանում ցույց տվեց, որ տիրապետում է խառը մենամարտերի բոլոր ձևերին և կարող է հավակնել խառը մենամարտերի աշխարհի առաջնության որևէ տիտղոսի։ Իսկ եթե լուրջ, ցույց տվեց, որ արժանի է անհապաղ լուծարման, քանի որ նրանցից ոչ մեկը, ո՛չ բարոյապես, ո՛չ գաղափարապես կոչված չէ երկրի համար օրհասական այս պահին երկրի շահերից բխող որոշում կայացնել։

Նոր խորհրդարանում նիստերը լի էին միայն միմյանց դեմ մեղադրանքների, ատելության խոսքի և բռունցքների կիրառման դեպքերով։ Երեկ՝ Կառավարության ներկայացրած 2021-2026թթ. ծրագիրն ընդունվեց 70 կողմ ձայնով։ Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվերակությանը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: Նոր ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանի մասին 1or.am կայքը փորձեց կարծիք լսել ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանից։ Հարցին, թե առաջին վարչապետն ինչպես է գնահատում ԱԺ առաջին նստաշրջանի կատարած աշխատանքը, իշխանության և ընդդիմության վարքագիծը Վազգեն Մանուկյանը պատասխանել է․ «Այս պահին որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել, քանի որ դեռ միայն ոչ շատ ուշադիր բայց հետևում եմ նրանց աշխատանքին։ Եթե հետագայում ցանկություն լինի խոսելու անպայման կխոսեմ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular