ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնական գազի պաշարների և Հայաստան-Իրան ճանապարհի շուրջ վերջին զարգացումների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Բաղդասարյանը գրում է
«Օգոստոսին ԵՄ-ում գազի գները սկսում են ռեկորդներ սահմանել հասնելով 600 $/հազ.խ.մ. համար:

Օգոստոսի 22-ին Իրանը վերջապես պաշտոնապես հայտնում է, որ երկրի հյուսիսում բացահայտել է բնական գազի ահռելի պաշարներ:

ԵՄ-ը հայտնում է, որ պատրաստ է միակողմանի դուրս գալ Իրանի դեմ պատժամիջոցներից հղում անելով 1997 թվի մի ստատուիտի վրա:

Օգոստոսի 24-ին գերմանական դատարանը հրահանգում է «Հյուսիսային Հոսք 2»-ի 50%ը լցնել «անկախ» ընկերությունների գազով:

Օգոստոսի 25-ին Ադրբեջանը որոշում է փակել Հայաստան-Իրան ճանապարհը:

Նույն օրը Իրանը թույլ չի տալիս Հայաստան մեկնող ՌԴ ՊՆ ինքնաթիռը մտնի իր օդային տարածք: Այդ Ինքնաթիռում Մուրադովն էր: Նկարում չվերթի ուղին է:

ՀՀ ԱԺ-ում այդ ընթացքում ծաղրածուները հերթական կրկեսն են բեմադրում:

Սրանք զուտ փաստեր են, մնացածը դուք մտածեք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular