ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Անգելա Մերկելին. Սա պատմական նշանակության քաջ քայլ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` ողջունելով պատմական նշանակություն ունեցող այդ քաջ քայլը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնել են, որ Արամ Ա կաթողիկոսը բանաձեւի ընդունումը որակել է որպես «մարդու իրավունքների նկատմամբ Գերմանիային հանձնառության պերճախոս վկայություն, ինչպես նաեւ անցյալին պատասխանատու կերպով մոտենալու կարեւորությունը հիշեցնող աշխարհին ուղղված պատգամ»:

Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը եւս զոհ է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության: Նա հիշեցրել է, թե ինչպես իր նախորդներից Սահակ Բ կաթողիկոսը, միաբանության հետ միասին թուրքական իշխանության կողմից պարտադրված հեռացել է ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող եւ Սիսի մեջ հաստատված Հայ եկեղեցու կաթողիկոսարանից:

Արամ Ա կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու ու ժողովրդի անունից իր գնահատանքն ու զորակցությունն է հայտնել անարդարության դեմ պայքարի խնդրին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular