ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չելսին» ու «Լիվերպուլը» բաժանվեցին խաղաղությամբ (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Անգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Չելսին» ու «Լիվերպուլը» բաժանվեցին խաղաղությամբ: Լիվերպուլում տեղի ունեցած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:

Գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի գոլին դաշտի տերերն առաջին խաղակեսի ավելացված 5-րդ րոպեին պատասխանեցին եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի իրացրած 11 մետրանոց հարվածով: «Չելսին»
երկրորդ խաղակեսը 10 խաղացողներով անցկացրեց անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսի հեռացման պատճառով:

«Չելսին» ու «Լիվերպուլն» ունեն 7-ական միավոր և «Վեստ Հեմի» ու «Էվերտոնի» հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 1:1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 45+2 (11մ) – Կայ Հավերց, 22

Հեռացում՝ Ռիս Ջեյմս, 45+3 («Չելսի»)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular