ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Եվսեևը գնահատել է ԵԱՏՄ ընդհանուր էներգակիրների շուկայի ստեղծման պլանները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներ ստեղծելու որոշումը դարձել է համատեղ ինտեգրացիայի զարգացման առանցքային որոշումներից մեկը:

ԵԱՏՄ-ն միջազգային տարածաշրջանային միավորում է, որն ուղղված է ԵԱՏՄ պայմանագիրը ստորագրած երկրների տնտեսական ինտեգրմանը: Այս պահին կազմակերպության անդամներն են հինգ երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: Համատեղ ջանքերով ԵԱՏՄ անդամ երկրները մտադիր են ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն, ինչը հիմնարար պայմանագրում կոչվում է «չորս ազատություններ»:

Քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը PolitExpert-ին պատմել է ԵԱՏՄ-ի զարգացման ապագա հեռանկարների մասին:

Ինչպես նշել է հրապարակման զրուցակիցը, կորոնավիրուսի տարածման հետ կապված մարտահրավերները ցույց են տվել ԵԱՏՄ-ի կայունությունը: Չնայած ամբողջ աշխարհի առջև ծառացած բոլոր դժվարություններին, վերջին տարիներին միությանը հաջողվել է հասնել զգալի հաջողությունների. «Կորոնավիրուսային համաճարակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ն ունի որոշակի առավելություններ, այն հաստատեց իր կենսունակությունը: Ուզբեկստանը ԵԱՏՄ մտավ որպես դիտորդ երկիր, ինչը ռազմավարական նշանակություն ունի միության համար: ԵԱՏՄ-ն ձեռքբերումներ ունի»:

Ինչպես շեշտել է քաղաքագետը որոշումը, որն ընդունվել է վերջին հանդիպմանը, չի կարող միանշանակ ընդունվել: Հաշվի առնելով որոշակի դժվարություններ՝ պետությունները կարողացան գալ նավթի և նավթամթերքների ընդհանուր, և ոչ թե մեկ շուկայի ձևավորման, ինչպես դա ի սկզբանե նախատեսված էր: Օրենսդրական ներդաշնակեցման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում: Այնուամենայնիվ, գոյություն ունեցող համաձայնագրերը այլ կերպ քան դրական չի կարելի գնահատել:

Երևանի կողմից առանձնահատուկ հետաքրքրությունը, ինչպես նշել է Եվսեևը, բացատրվում է քաղաքական ենթատեքստով և հանրապետության ներսում առկա բարդ ռազմական իրավիճակով. «Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր ռազմաքաղաքական իրավիճակում, անհրաժեշտ է ամրապնդել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ ... Հայաստանը փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ հանդես է գալիս եվրասիական ինտեգրման օգտին ... Սա քաղաքական միավորներ վաստակելու ձգտում է Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական հարցերը լուծելու համար», - հայտարարել է զրուցակիցը:

Խոսելով Եվրասիական տնտեսական միությունում Մոսկվայի դիրքորոշման մասին՝ քաղաքագետը նշել է, որ դա կախված կլինի կազմակերպության հետագա հաջողություններից: Հաշվի առնելով Ռուսաստանի որպես արտահանող երկրի և ամենամեծ ներդրողի դերը՝ Ռուսաստանը, ըստ Եվսեևի, կկարողանա ավելի ամուր դիրք գրավել ազգային շահերի խթանման գործում. «Ռուսաստանի դիրքորոշումը, ամենայն հավանականությամբ, կդառնա ավելի կոշտ: Եվ եթե մենք կարողանանք ցույց տալ, որ ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում Միության անդամ երկրներին, ապա այդ դեպքում մենք կարող ենք ավելի համառորեն առաջ մղել ոչ թե ընդհանուր շուկաների, այլ ընդհանուր միացյալ շուկայի գաղափարը: Այսինքն, ԵԱՏՄ-ն հեռանկարներ ունի, բայց պետք է հասկանալ, որ արևմտյան երկրների կողմից կա լուրջ դիմադրություն», - ասել է զրուցակիցը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular