ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում մեկնաբանել են Ալիևի կուսակցության պատգամավորի սկանդալային հայտարարությունը. «Նացիստական և ֆաշիստական փիլիսոփայություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ հրատարակության խնդրանքով, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր Էլման Ջամալ օղլու Մամեդովի հայտարարությունը, որում նա կոչ է անում «հակաահաբեկչական գործողություն» իրականացնել, որից հետո «անջատողականները» կամ կլքեն Լեռնային Ղարաբաղը, կամ կոչնչացվեն: Միևնույն ժամանակ Էլման Մամադովը մեղադրանքներ է առաջադրել ռուս խաղաղապահներին նրանց մեղադրելով եռակողմ հայտարարության կետերը չկատարելու և Լաչինի միջանցքը չփակելու համար, որով «զենք, վառելիք, սնունդ և այլ մատակարարումներ» են իրականացվում Լեռնային Ղարաբաղ և  դրանով իսկ քաջալերում են հայերին մնալ և աշխատել այնտեղ...

«Ադրբեջանի Ազգային ժողովի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից պատգամավորի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է սկսել «հակաահաբեկչական գործողություն», որից հետո «Արցախի բնակիչները կամ կլքեն Լեռնային Ղարաբաղը, կամ կոչնչացվեն», դա ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման պաշտոնական տեսլականի բարձրաձայնում, իհարկե, եթե Ադրբեջանին հաջողվի պարտադրել հակամարտության  լուծման սեփական ծրագիրը: Ակնհայտ է, որ սա նացիստական ​​և ֆաշիստական ​​փիլիսոփայություն է, որի մասին մենք երկար տարիներ զգուշացրել ենք մեր ժողովրդին և համաշխարհային հանրությանը: Հիտլերը, երիտթուրքերը, ԴԱԻՇ-ը և մարդատյաց նպատակներ հետապնդող այլ գործիչներ և շարժումներ ունեին ճիշտ նույն բառապաշարը և տեսլականը: Իհարկե, իդեալական տարբերակում միջազգային հանրությունը պետք է քննադատի և պատժի նման հայտարարությունները, բայց այժմ ամենակարևորն այն է, որ մենք երբեք չմոռանանք, թե ում և ինչի հետ գործ ունենք: Մենք կանգնած ենք իսկապես կարևոր և բարդ խնդիրների առջև, բայց աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում դրանք միանգամայն իրագործելի են: Գլխավորը Արցախը փրկելն է, այս ծանր իրավիճակից դուրս գալը ու հզորացնելը», - զրույցում ասել է Բաբայանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular