ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կարող է նոր պատերազմի դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել ռուսական «Պանցիր-С» և «Բուկ-М2Э

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

argumenti.ru-ն գրում է, որ կովկասյան երկու հանրապետությունների միջև նոր պատերազմի դեպքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կարող է կիրառել ռուսական «Պանցիր-С» և «Բուկ-М2Э»: Նման կարծիք է  արտահայտված առցանց մամուլի էջերին տեղադրված նյութերում: Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, մեկնաբանելով  Երևանին զենք մատակարարելը, որոշ ժամանակ առաջ լրագրողներին ասել էր, որ «ակտիվ աշխատանքներ են տարվում»:

Ըստ Դավթյանի՝ Հայաստանը «շատ միջոցներ ունի, որոնց մասին ներկայումս խոսելը նպատակահարմար չէ»: Avia.pro կայքի հեղինակները ենթադրել են, որ Մոսկվան ՀԱՊԿ-ի իր դաշնակցին մատակարարել է «Պանցիր-С» և «Բուկ-М2Э» համակարգեր: Մեջբերված հրատարակությունը նշում է, որ ավելի վաղ նրանք «վերջիններս իրենց լավագույնս են ցուցադրել Լիբիայում և Սիրիայում՝ ոչնչացնելով մի քանի տասնյակ թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր»: Այդ անօդաչու թռչող սարքերը ակտիվորեն են օգտագործվել Ադրբեջանի կողմից անցած տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական կողմի հետ զինված հակամարտության ժամանակ: Նոր պատերազմի դեպքում Երևանը կարող է օգտագործել անվանված ռուսական համալիրները Բաքվի ուժերի դեմ, կանխատեսել է կայքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular