ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհուրդներ՝ գրիպից խուսափելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մասնագետները պնդում են, որ գրիպով վարակվել հնարավոր է ցանկացած եղանակի: Մարդիկ հիմնականում հիվանդանում են ձմռան ամիսներին: Գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնց հետևելու դեպքում վարակվելու հավանականության ռիսկը հնարավոր է զգալիորեն նվազեցնել:

Խուսափեք ամբոխից: Գրեթե բոլորս օգտվում ենք հասարակական տրանսպորտից, ինչը նշանակում է, որ մենք հայտնվում ենք մեծ թվով մարդկանց շրջապատում: Դա մեծացնում է գրիպով վարակվելու հավանականությունը:

Հաճախակի լվացեք ձեռքերը: Ձեռքերը պետք է լվանալ ամեն անգամ այն բանից հետո, երբ գտնվում եք հասարակական վայրերում: Ձեռքերը հաճախ լվացեք:

Աշխատեք չմրսել: Կարևոր է տաք պահել ոտքերն ու պարանոցը: Անձրևային եղանակին նախընտրեք ռեզինից պատրաստված կոշիկներ կրել:

Աշխատեք խուսափել վարակված մարդկանցից: Երբ գտնվում եք հասարակական միջավայրում, մի շփվեք այն անձանց հետո, ովքեր հիվանդ են: Տանը հիվանդի առկայության դեպքում ևս աշխատեք սահմանափակել նրա հետ շփումը:

Ճիշտ սնվեք: Գրիպով վարակվել հնարավոր է նույնիսկ հիվանդի հետ չշփվելու դեպքում: Դրա հիմնական պատճառը ցածր դիմադրողականությունն է: Օգտագործեք թարմ բանջարեղեն և մրգեր:

Սպորտով զբաղվեք: Օրն սկսեք մարզանքով: Դա կարող է օգնել կանխարգելել շատ հիվանդություններ, և գրիպն էլ բացառություն չէ:

Աշխատանքով մի´ ծանրաբեռնվեք: Այս դեպքում օրգանիզմը կարող է այնքան թուլանալ, որ չկարողանա դիմադրել հիվանդություններին:

Շատ հեղուկներ ընդունեք: Բոլորիս քաջ հայտնի է, որ ջուրը կյանք է: Որպեսզի դիմադրողականությունը նորմալ վիճակում լինի, օրվա ընթացքում նվազագույնը 8 բաժակ ջուր խմեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular