ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շախմատի տղամարդկանց ԵԱ. Գաբուզյանն ու Հովհաննիսյանը առաջատարների թվում են

ՍՊՈՐՏ

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը։ Երրորդ տուրում 3-րդ անընդմեջ հաղթանակներն են տոնել Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։ Գաբուզյանը պարտության է մատնել Դանիել Ֆրիդմանին, իսկ Հովհաննիսյանը` Վիտալի Սիվուկին:

 

Ոչ ոքի են խաղացել Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Նշենք, որ 3-րդ տուրից հետո Գաբուզյանն ու Հովհաննիսյանը 3-ական միավորով 7 առաջատարի թվում են, իսկ Հայկը, Սամվելն ու Գաբրիելն ունեն 2-ական միավոր:

Իսլանդիայում օգոստոսի 26-ին մեկնարկած Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular