ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանիպուլյացիոն հարցերով փորձում եք արդարացնել Սեյրան Օհանյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը իր ելույթում ասաց, որ այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել հայրենիքի դավաճաններ են։ Հայկ Սարգսյանի այս հայտարարությունից հետո ՀՀ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա, ինչից հետո ԱԺ-ում բախումներ սկսվեցին ընդդիմադիր և իշխող ուժի պատգամավորների միջև։

Միջադեպից հետո ՔՊ-ականները ֆեյսբուքում ֆլեշմոբ սկսեցին և իրենց սոցհարթակներում տարածեցին հետևյալ գրառումը․ «Բոլոր այն ՊՆ նախարարները, ում օրոք փողով կամ զանգերով բանակից ազատվել են՝ ազգի դավաճաններ են»։ Այդ գրառումն իր էջում տեղադրել էր նաև նախկին պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

1or.am կայքը ՔՊ-ական պատգամավորից փորձեց ճշտել, թե 1995-1999 թվականներին, երբ ՊՆ նախարարի պաշտոնում եղել է Վազգեն Սարգսյանը, այդ տարիներին ևս եղե՞լ են մարդիկ, որ ազատվել են ծառայությունից, արդյո՞ք իրենց նշած բոլոր ՊՆ նախարարների ցանկում է նաև Վազգեն Սարգսյանը։ Ի պատասխան հարցի՝ Նիկոլայ Բաղդասարյանը նախ պահանջեց մեջբերել իր գրառումը, այնուհետև գրառումը լսելուց հետո պատասխանեց․ «Կա՞ն փաստեր, որ այդ թվականներին որևէ մեկը ազատվել է բանակից փողով կամ զանգով։ Մանիպուլյացիոն հարցերով ինչո՞ւ եք փորձում ամեն գնով արդարացնել Սեյրան Օհանյանի քայլը։ Գեներալ-գնդապետը ճիշտ չի ընկալել հարցադրումը դուք էլ բառերը մանիպուլյացիա եք անում։ Իմ պատասխանը այն է, որ ես ձեր հարցադրման մեջ որևէ տրամաբանություն չեմ տեսնում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular