ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագիծը դրական է, բայց նախապատրաստված չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման մասին նախագիծը: Ավագ դպրոցում կրթության ընթացքում հավաքած կրեդիտները հնարավոր կլինի փոխանցել այլ կրթական հաստատություններ, այդ թվում՝ բուհեր:

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

Անդրադառնալով նախագծին` կրթության փորձագետն ասաց․ «Գաղափարը միանշանակ դրական է, քանի որ դա նախապատրաստում է աշակերտին հետագայում ուսանող դառնալու, իսկ բուհերում արդեն ներդրված է և գործում է կրեդիտային համակարգը: Դա կնպաստի նաև նրան, որ կթուլանա կրկնուսույցների դերը հանրակրթության ոլորտում, որովհետև եթե աշակերտները չգնան դասերի, հետաքրքրված չլինեն, այլ գնան կրկնուսույցների մոտ պարապելու՝ բուհ ընդունվելու համար, այդ ժամանակ իրենց կրեդիտները ցածր կլինեն, և այլևս շահագրգռված չեն լինի: Այս առումով դրական է: Բայց արդյոք սա նախապատրաստվա՞ծ որոշում է, իհարկե ոչ, ինչպես որ որոշումները կայացնում է մեզ մոտ այդ լիազոր մարմինը՝ Կրթության, գիտության և մնացած բաների նախարարությունը: Հերթական անգամ ոչ պատրաստված նախագիծ են բերել, որևէ մեկը դրա մասին տեղյակ չէ, ուսուցիչների մեծ մասն այս պահին էլ դեռևս տեղյակ չէ, իսկ մի մասն էլ իմանում է մամուլից կամ սոցիալական ցանցերից, և խառնիճաղանջ, քաոսային իրավիճակ է առաջանում: Այդ նույնը շուտով տեղափոխվելու է դպրոցներ, և քանի որ անպատրաստ, հանպատրաստի պետք է սկսեն կիրառել, կսկսվի քաոսային իրավիճակ, դրանից ոչ ոք ոչինչ չի հասկանա, և դրականը կդառնա բացասական, որովհետև մարդկանց վերաբերմունքը մի բանի մասին, որից նրանք լավ տեղյակ չեն, տեղեկացված չեն, նախապատրաստված չէ, կլինի միանգամից հակառակ կարծիքը, տեսակետը՝ դրականը կվերածվի բացասականի, ինչպես որ սովորաբար լինում է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular