ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է` ինչ հարցեր են քննարկելու Լավրովը և Արարատ Միրզոյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է ռազմական գործողությունների ավարտից ի վեր Արցախում հումանիտար խնդիրների լուծման դրական դինամիկան:

«Ռազմական գործողությունների ավարտից ի վեր մենք զգալի առաջընթաց ենք գրանցել իրավիճակի կայունացման և հումանիտար խնդիրների լուծման գործում», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 Նախարարությունը նշում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի`  Մոսկվա կատարվելիք աշխատանքային այցի մասին և մանրամասնում, որ Միրզոյանի և նրա ՌԴ-ի գործընկեր Սերգեյ Լավրովի բանակցությունների ընթացքում հաշվի կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հումանիտար խնդիրները, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի արգելափակման գործընթացը:  

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Մոսկվա կմեկնի վաղը`օգոստոսի 31-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular